Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիր
Միացե՛ք մեզ՝ Հայաստանի երեխաների կյանքի որակը բարելավելու համար
Ծրագրի մասին
PReP-ը ՀԵՆԱՐ հիմնադրամի և հետբուհական բժշկական կրթությամբ զբաղվող երկու ուսումնական հաստատությունների՝ Երևանի Պետական Բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միասնական ազգային ծրագիրն է։

Մենք առաջարկում ենք համապարփակ ուսումնական ծրագիր, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն: Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրում մենք վերապատրաստում ենք մանկաբույժների հաջորդ սերնդին, ովքեր բարձրորակ բժշկական օգնություն կցուցաբերեն երեխաներին և նրանց ընտանիքներին:

Իմացիր ավելին
Մեր առաքելությունը
Մանկաբույժների հաջորդ սերնդի ուժեղացում՝ երաշխավորելու Հայաստանի երեխաների բարեկեցությունը։
Մեր տեսլականը
Մենք պատկերացնում ենք Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ նրա սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ունի առողջ մեծանալու հնարավորություն:
Ինչու՞ ընտրել հենց PReP-ը
Պրակտիկ փորձ
Մեր ծրագիրը կարևորում է կլինիկական պրակտիկ և բազմազան փորձը․ մեր նպատակն է յուրաքանչյուր ապագա մանկաբույժի հնարավորություն ընձեռել առնչվելու տարբեր բուժառուների, տարբեր խնդիրների և մարտահրավերների հետ, աշխատելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուժկենտրոններում, մայրաքաղաքում և մարզերում։
Նորարարական մոտեցումներ
Մեր կրթական ծրագիրը հիմնված է միջազգային բարձր ստանդարտների վրա և ներառում է մի շարք նորարարական մոտեցումներ, ինչպիսիք են՝ առավոտյան զեկույցներ, ground round-ներ, կլինիկական դեպքերի ներկայացումներ՝ մասնակիցների համար ստեղծելով ակտիվ և գրավիչ ուսումնական միջավայր։
Մրցունակ կրթաթոշակ
PReP-ը տրամադրում է կրթաթոշակ, որը հոգում է ուսանողների ուսման վարձը և ամսվա հիմնական ծախսերը։ Այս աջակցությունը նրանց հնարավորություն է տալիս ամբողջապես կենտրոնանալ ուսման վրա և այդ գործընթացից առավելագույնը քաղել։

Ծրագիրը համագործակցում է Առողջապահության նախարարության թիրախային ծրագրի հետ, ինչը նշանակում է, որ մասնակիցները հնարավորություն կունենան ներրգրավվել այն շրջաններում, որտեղ նախարարությունը մանկաբույժների կարիք է տեսնում։ Ըստ իրենց պարտավորվածությյան՝ մասնակիցները երեք տարի ժամկետով կաշխատեն մարզերում, որտեղ նրանց փորձն ու հմտությունները բարձր կվարձատրվեն նախարարության կողմից։
Ծրագրի ղեկավարներ
Լորքի Լիբարիդյան
Ծրագրի տնօրեն, բժիշկ
Լորկի Լիբարիդյանը ԱՄՆ-ում հավաստագրված բժիշկ է ներքին բժշկության և մանկաբուժության ոլորտում, աշխատում է ավելի քան 15 տարի: Նա զգալի փորձ ունի ԱՄՆ-ում և Հայաստանում առողջապահական համակարգերի բարելավման և կրթության ոլորտներում:

Բժիշկ Լիբարիդյանը շատ է կարևորում շարունակական կրթությունը և նվիրված է առաջնային բուժօգնության համակարգերի, հատկապես մանկաբուժության ամրապնդմանը, որը առողջ բնակչություն ունենալու գրավականն է:

Հասմիկ Ահարոնյան
Ծրագրի փոխտնօրեն, բժիշկ, բ․գ․թ․
Հասմիկ Ահարոնյանը մանկաբույժ և մանկական նեֆրոլոգ է, ով իր ողջ կյանքն ապրել և աշխատել է Մոսկվայում՝ նախքան 2022 թվականի ապրիլի 24-ին Հայաստան տեղափոխվելը:

Իր գիտակցական կյանքի ընթացքում նա ներգրավված է եղել Հայաստանին առնչվող կամավորական գործունեության մեջ, այդ թվում՝ զբաղվել է հայերենով կրթական բժշկական նախագծերի հետևողական մշակմամբ։
Անահիտ Գրիգորյան
Ծրագրի փոխտնօրեն, բժիշկ
Բժիշկ Անահիտ Գրիգորյանը հավաստագրված մանկաբույժ է և մանկաբուժության դասախոս Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 մանկաբուժության ամբիոնում:

Նրա ամուր համոզմունքն այն է, որ գիտելիքը հաջողության գրավականն է, և որ միայն լավ կրթված բժիշկները կարող են ապահովել որակյալ առողջապահական համակարգ, ինչը կարևոր է մեր ազգի շարունակական զարգացման համար:
Մեր գործընկերները
PReP-ը ՀԵՆԱՐ հիմնադրամի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությունն է:
Շնորհակալություն։
Կհանդիպենք շուտով։

Զանգահարե՛ք +374 77 200 9 82 կամ գրե՛ք info@prep.am էլ․ հասցեին։
Made on
Tilda